ԱՄՆ դեսպանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ դիվանագիտական լուռ սկանդալ է գրանցվել
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե իշխանությունները` Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին, արեւմտյան վեկտորի հետ սկսել են լուրջ խնդիրներ ունենալ: ԱՄՆ դեսպանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ դիվանագիտական լուռ սկանդալ է գրանցվել. տիկին դեսպանը հեռացել է անգլիական ձեւով` առանց հրաժեշտի:
Ավելի ծանր են հարաբերությունները անգլիական «գետնին» վրա. ոչ Հայաստանը Միացյալ թագավորությունում (ՄԹ) դեսպան ունի, ոչ էլ ՄԹ-ն` Հայաստանում: Ավելին` ժամանակներ առաջ Մեծ Բրիտանիա այցելած Զոհրապ Մնացականյանը չի հանդիպել ՄԹ արտգործնախարարի հետ։ Բավարարվել է եվրոպական հարցերով նախարարի հետ հանդիպմամբ:
Ոմանք դա բացատրում են նաեւ արքայական ընտանիքի հետ բավականին ջերմ հարաբերություններ ունեցող Արմեն Սարգսյանի նկատմամբ իշխանությունների փափուկ ռեպրեսիայի քաղաքականությամբ, որով վերջինիս թույլ չեն տալիս իրականացնել առանց այն էլ չունեցած լիազորությունները:
Ի դեպ, առժամանակ առաջ` Արմեն Սարգսյանի հետ հոգեւոր գերագույն խորհրդի նշանակված հանդիպումն անգամ իշխանությունները չեղարկել են` հասկացնելով, որ նրա ներկայությունն այնտեղ անցանկալի է: Իսկ սպասվող սահմանադրական փոփոխություններով նրան եւս անգլիական հրաժեշտ կտան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ