Փաշինյանի հանդիպումը նախագահի 3 թեկնածուների հետ ֆուրոր է առաջացրել Արցախում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում նախագահական ընտրություններին ընդառաջ 3 թեկնածուների հետ հանդիպումը ֆուրոր է առաջացրել Արցախում:
Հատկապես Մասիս Մայիլյանի թիմակիցների, նրան սատարող «Վաղվա Արցախ» կուսակցության մեջ, թե ինչու է Փաշինյանը հանդիպում նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ «հեղափոխականացնում նրանց»։ Նկատի ունեն Արայիկ Հարությունյանին, չնայած հանդիպումն առաջին հերթին մեսիջ էր Վիտալի Բալասանյանին` «չնկատելու» առումով:
Ի դեպ, շաբաթ օրը նույնական վերաբերմունք դրսեւորեց նաեւ իշխանական Հ1-ը, որը տեղեկացրեց Աշոտ Ղուլյանի առաջադրման մասին, սակայն նույն օրը առաջադրված Բալասանյանի մասին քար լռություն պահեց:
Ինչո՞ւ չէին հրավիրել Բալասանյանին Փաշինյանի հետ հանդիպման՝ հարցրինք նրան առաջադրած «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանին։ «Կդժվարանամ ասել, իրե՛նց պետք է հարցնել»:
Եթե հրավեր ստանայիք, կգնա՞ր։ «Չեմ կարող ասել, կստանայինք` կորոշեինք։ Մենք էլ ենք լրատվամիջոցներից իմացել, որ նման հանդիպում է տեղի ունեցել»: Արցախում, անգամ այն թեկնածուների թիմերում, ում հետ հանդիպել է ՀՀ վարչապետը, տեսակետ կա, որ դա Արցախի ընտրություններին խառնվելու գործընթաց է։ «No comment»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ