Վիճաբանության ժամանակ իրեն հայհոյելու համար դանակով հարվածել է հասակակցին և վերջինիս հորը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2019 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:55-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի թափանցող կտրած-ծակած վնասվածք, լյարդի միջանցիկ վնասվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել Վանաձորի քաղաքի 1996թ. ծնված երիտասարդ: Նույն ժամանակ «որովայնի երկու ծակած-կտրած չթափանցող» վնասվածք ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել նաև երիտասարդի հայրը՝ ծնված 1969թ.:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են հոր և որդու հագին եղած հագուստները:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Վանաձոր քաղաքի 1996թ. ծնված երիտասարդը, իրեն հայհոյելու համար, դանակով հարվածել է հասակակցին և վերջինիս հորը՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում` 2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 01:50-ին, մեղայականով ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի՝ 1996 թվականին ծնված բնակիչը: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ