Աբովյանում ադամանդի գործարանի նոր արտադրամաս է բացվել. ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը
Աբովյան քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 2-ին, նախկին «Սիրիուս» գործարանի տարածքում տեղի է ունեցել «Էյ Դի Էմ Դալմոնդս» ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացման արարողությանը:
Արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, հայտնի գործարարներ Գագիկ Ծառուկյանը, Խաչատուր Սուքիասյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին, այն աշխատում է սեփական հումքով:
2019 թվականին «Էյ Դի Էմ Դալմոնդս» ադամանդագործական ընկերության վերակառուցված շենքում ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակից ունենալու հնարավորություն: Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում:
Ընկերությունը պլանավորում է 2020 թվականին արտահանման ծավալները հասցնել մինչեւ 100 մլն դոլարի:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ