Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Խայտառակելով Արա Վարդանյանին` խայտառակեցին նաև հիմնադրամի գաղափարախոսությունը

 

«Հեռուստամարաթոն 2019»-ի հանգանակությունն այսպիսի ցածր՝ 9.8 մլն դոլարի արդյունք գրանցեց կազմակերպչական հարցերի, Սփյուռքին չճանաչելու, «Իմ քայլը» հիմնադրամի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի հետ կապված պատմության պատճառով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ անդրադառնալով նրան, որ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար, ավելի քիչ, քան հավաքվել է վերջին տասը տարիներին։

«Արա Վարդանյանին հանցագործի դիրքով նկարելը, ցույց տալն ազդեցին Սփյուռքի վստահության վրա: Առանց մտածելու՝ նման բաներն ազդում են, այդպիսի գործողություններ էին կատարում, կարող էին ասել՝ անթույլատրելի բան ես արել, հրաժարական տուր, առանց մեղադրանքի հաստատման, խայտառակեցին` խայտառակելով նաև ամբողջ հիմնադրամի գաղափարախոսությունը: Սա ամենամեծ հարվածն էր, առանց այն էլ տարեցտարի հանգանակությունների գումարը նվազում է:

Նույնիսկ հոգ չեն տանում Սփյուռքին ճանաչել: Սփյուռքը փոխվել է, մոտեցումներ էլ պետք է փոխել, շատ լուրջ ուսումնասիրություններ կատարել: Նաև այլ խնդիր գոյություն ունի` զուգահեռ հանգանակությունները, որոնք կատարվում են արդեն մեկ տարուց ավել, ևս խանգարող հանգամանք են: Նկատի ունեմ «Իմ քայլը» հիմնադրամը, որն ստեղծվել է: Այն խաչաձևում է և շփոթ է ստեղծում»,-մանրամասնեց նա:

Հակոբ Ավետիքյանի խոսքով՝ պետք է ուսումնասիրել, թե այլ երկրներում ինչպես են իրականացնում հանգանակություններ և խոշոր գումարներ ներգրավում: Ըստ նրա՝ ամբողջությամբ պետք է փոխել մոտեցումները այս դրամահավաքի հարցում։

«Հետզհետե վերջին տասնամյակում խղճուկ արդյունքներ էինք գրանցում, հիմա այդ թրենդը շարունակվում է, հիմա դառնում ենք ազգովի էլ ավելի ծիծաղելի՝ նկատի ունենալով այն, որ անընդհատ խոսում ենք Սփյուռքից՝ հեռավոր, մոտ: Կազմակերպման տեսանկյունից ամբողջը սխալ է, հանգանակությունը պիտի այնպես լինի, որ ոչ թե կամավորական սկզբունքով լինի միայն, այլև դրանում բարի կամքի դրսևորմանը զուգընթաց պետք է պարտադրություն լինի»,– ասաց նա:

Հակոբ Ավետիքյանի խոսքով՝ վերջին տարիներին հանգանակության միջոցառման անցկացման վայրը նույնպես պետք էր փոխել։ «Մինչև հիմա Լոս Անջելեսում էին անում, 1-1,5 մլն էլ ծախսում էին այնտեղ, ընտրված տեղը սխալ էր, պետք էր անընդհատ փոխել, միշտ պետք է ուշադրություն դարձնել ԱՄՆ արևելյան շրջանին: Արևելյան ափի քաղաքներն ավանդաբար եղել են գլխավոր դոնորները համազգային հանգանակություններում, սկսած 1919 թվականից, երբ Զորավար Անդրանիկի գլխավորությամբ կազմակերպված Փրկության հանգանակության ընթացքում դեռևս շատ նոսր ամերիկահայությունը նվիրաբերեց շուրջ 600 հազար ԱՄՆ դոլար: Անշուշտ, նորագույն տեխնոլոգիաների և արդիական մեթոդների կիրառումը շատ ավելի արդյունավոր կարող է դարձնել մեր նմանօրինակ ձեռնարկումները»,- նշեց նա:

Ըստ նրա՝ կարող ենք դիտարկել նաև Իսրայելի փորձը: «Պետք է նվազագույնի հասցնել կառավարության ու պետական պաշտոնյաների դերակատարությունն այս գործում: Նրանց դերը պետք է սահմանափակվի ծրագիր-նախահաշիվ-կատարողական հաշվետվություն ներկայացնելու ծիրի մեջ: Վերահսկողները իրենք՝ հանգանակիչ մարմիները պիտի լինեն»,- ընդգծեց նա: