Վարչապետն ասում էր վենդետա չի լինելու, բայց ընթացքում տեսնում ենք, որ լրիվ վենդետա է․Քոչարյանի աջակից
Վերջին ժամանակներս լավ բան չեմ տեսնում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացվող ստորագրահավաքի ժամանակ ասաց Քոչարյանի աջակիցներից մեկը։
«Սկզբում վարչապետն ասում էր վենդետա չի լինելու, բայց ընթացքում տեսնում ենք, որ լրիվ վենդետա է։ Հերոսների նկատմամբ ատելություն են քարոզում, ժողովուրդը գնալով անդունդն է գլորվում։ Ինձ համար ցավալի է նաև, որ նախարարների աշխատավարձներն են կրկնապատկվում, ավելի լավ կլինի սահմանին կանգնած մեր սպաների, մեր պայմանագրային ծառայողների աշխատավարձը տասնապատկեն, որովհետև ինչքան թիկունքն ուժեղ լինի, մենք կունենանք ուժեղ պետություն»,-ասաց նա։
Իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ կատարվողը քաղաքացին ցավալի որակեց․ «Երևի մոռանում են, որ մինչև 2008 թվականը Հայաստանի համար եղել է ամենածաղկուն ժամանակաշրջանը, ես դրանից հետո չեմ տեսել մեր ժողովորդը նորմալ ապրի, ես ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել, բայց այս ամենն ինձ համար ցավալի է։ Ես ուզում եմ ժողովուրդն ողջամիտ լինի, որովհետև միակ հույսը հեղափոխությունն էր, բայց հեղափոխությունը ոչ մի արդյունք չի տալիս, ժողովրդի ողնաշարն է կոտրում»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ