Չենք ուզում ապրել մի երկրում, որտեղ Արցախի հերոս նախագահին կարող են կալանավորել.Ստորագրահավաք Արմավիրում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչներն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ստորագրահավաք են անցկացնում Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։
Նախքան ստորագրահավաքը սկսելը հավաքվածները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հուշարձանին:
«1.5 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը չբերեց իր բարիքները եւ գնալով կյանքն ավելի վատացավ: Դրա հետեւանքով այսօր արմավիրցին կրկին բռնել է արտագաղթի ուղին: Այս հեղափոխությունը մեզ բացարձակապես ոչինչ չտվեց, գնալով ավելի խորացան խնդիրները, գնալով ավելի վատացավ իրավիճակը: Այսօր բանը հասել է նրան, որ արդեն վտանգվել է մեր ընտանիքը, խարխլվում է մեր ընտանիքի հիմքերը, մեր ազգային արժեքները, վտանգված է մեր ազգային անվտանգությունը: Այսօր մենք մեր դաշնակիցների հետ օր-օրի վատացնում ենք մեր հարաբերությունները: Մենք այս Հայաստանը չէինք ուզում, մենք չենք ուզում ապրել մի երկրում, որտեղ Արցախի ազատամարտում հերոսացած տղաներին, գեներալներին,Արցախի հերոս նախագահին կարող են կալանավորել»,- ասաց երկրորդ նախագահի աջակիցներից մեկը:
Նրա խոսքով` այսօր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրավական «բեսպրեդել» է իրականացվում. «Այսօր դա միայն Ռոբերտ Քոչարյանի խնդիրը չէ: Այն դատական համակարգը, որ տիրում է մեր երկրում, վաղն այսպես շարունակվելու դեպքում խնդիրներ է առաջացնելու մեր, ձեր, բոլորի համար դարձել է զանգովի, պարտադրովի, շրջափակովի եւ այլ ածանցյալներով: Սիրելի հայրենակիցներ, ուրեմն միացեք մեզ, որ ունենանք այն Հայաստանը, որը երազել են այս տղաները»:
Հիշեցնենք, որ «Հաղթանակ» շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ «Հաղթանակ» շարժումն այցելում է մարզեր՝ քաղաքացիներին իրազեկելու այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում: Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան, Աբովյան, Գավառ, Սևան, Գորիս, Վանաձոր քաղաքներում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին