Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ

«Կանանց ակումբում ինձ շատ լավ եմ զգում»․ Բոնին՝ Women’s Club-ին միանալու և նոր աշխատանքի մասին

 

Դերասան, հումորիստ Վահե Բեգլարյանը՝ Բոնին, միացել է Women’s Club-ի դերասանական կազմին։ Տարիների դադարից հետո նրա առաջին բեմական ելույթը հեռուստադիտողներն արդեն հասցրել են գնահատել: Tert.am Life-ի հետ զրույցում Վահեն ասաց, որ, որպես սցենարիստ, նախագծին միացել է երկրորդ եթերաշրջանի սկզբից, իսկ բեմ բարձրացել է ավեի ուշ։

«Սկզբում միայն սցենարական թիմում էի, սակայն ծրագրել էինք, որ երկրորդ եթերաշրջանի մեկնարկից մի քանի եթեր հետո ելույթներ եմ ունենալու։ «Սթենդ ափ» ձևաչափով ներկայանալու ծրագիր առայժմ չունեմ, հանդես եմ գալիս որպես դերասան։ Նոր բանով ներկայանալու ծրագիր առայժմ չունեմ, սակայն գուցե ապագայում հումորային ձևաչափով ինչ-որ նոր բաներ լինեն»,-ասաց դերասանը։

Բոնին նշեց, որ վաղուց է հետևում նախագծի, թիմին միանալու ցանկությունը մեծ է եղել․ «Նախագիծն ընկերներս էին անում, իհարկե, հետևում էի, երբ առաջարկը եղավ, սիրով ընդունեցի։ Վաղուց բեմական ելույթ չէի ունեցել, վերջինը «Վիտամին» ակումբի ժամանակ էր։ «Սթենդ ափ» ձևաչափով ներկայացել եմ, սակայն ոչ եթերային տարբերակով և բավականին քիչ»։

Բեմական ելույթների դադարն իր ազդեցությունն ունեցել է, ելույթից առաջ Բոնին հուզվել ու անհանգստացել է․ «Երբ առաջին անգամ դուրս եկա Women’s Club-ի բեմ, հուզված էի, անհանգիստ, չէի պատկերացնում, թե հանդիսատեսն ինչպես կընդունի ինձ։ Վերջին տարիներին միայն սիթքոմերում ու հումորային սքեթչերում եմ նկարահանվել, հետաքրքիր էր կրկին բեմին լինելը, հանդիսատեսի հետ շփումը շատ հաճելի էր, կարոտել էի։ Արձագանքն ինձ շատ ուրախացրեց»։ 

Դերասանը նշեց, որ իրեն լավ են ընդունել, չնայած սա թիմն իր համար նոր չէ: «Կանանց ակումբում ինձ շատ լավ եմ զգում, իհարկե, շատ լավ ընդունեցին ինձ։ Ինչ վերաբերում է հեռուստադիտողներին, փորձել եմ հնարավորինս հետևել մեկնաբանություններին, դրանք դրական են, չնայած չեն կարող չլինել նաև բացասական մեկնաբանություններ»,-ասաց դերասանը։

Բոնին այս նախագծում ներկայանում է ոճափոխված: «Արտաքինի տեսանկյունից ծերացել եմ, -կատակեց նա ՝ հավելելով,- փորձում եմ մի փոքր այլ կերպ ներկայանալ»։

Երկրորդ եթերաշրջանի մեկնարկին Գրիգը լքեց նախագիծը։ Հարցին, թե որքանով է փոխկապակցված Գրիգի՝ նախագիծը լքելն ու Բոնիի՝ նախագծում հայտնվելը, հումորիստը պատասխանեց․ «Դրա վերաբերյալ որևէ բան ասել, իսկապես, չեմ կարող, որովհետև տեղյակ չեմ, թե ինչու է նա դուրս եկել: Ես առաջարկ եմ ստացել, ընդունել եմ այն և հիմա համագործակցում եմ նախագծի հետ»։