Շատ կարեւոր բարեգործական քայլ է այս ամենը. ԱԳ նախարարը մասնակցեց «Բարի գալուստ Հայաստան» հիմնադրամի միջոցառմանը
«Բարի գալուստ Հայաստան» հիմնադրամը շատ կարեւոր մի հարթակ է, որը փորձում է միավորել եւ Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, դիվանագիտական անձնակազմի հետ միասին աշխատել տարբեր հարցերի շուրջ, օգտակար լինել մեր գործընկերներին, իրենց ընտանիքներին, որոնք աշխատում են Հայաստանում, ավելի հասանելի, ավելի հասկանալի դարձնել իրենց համար Հայաստանը, Հայաստանի արժեքները, ժառանգությունը, Հայաստանի մշակույթը, լեզուն: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին, միջոցառման ժամանակ ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Շատ ուրախ եմ, որ դիվանագիտական ներկայացուցչությունների տարբեր աշխատողներ, դիվանագետների կանայք ներգրավված են այս ամենի մեջ, նաեւ սովորում են հայերեն լեզուն, մասնակցում են տարբեր միջոցառումների, որոնք ուղղված են հենց Հայաստանն ավելի լավ ընկալելու, ճանաչելու նպատակներին»,- հավելեց նա:
ԱԳ նախարարի խոսքով` այսօրվա միջոցառումն ավելի յուրահատուկ եւ կարեւոր է, որովհետեւ վաղվանից սկսում է նախատոնական պատրաստումները եւ ինչ-որ առումով այս միջոցառումն էլ է տոնի զգացում տալիս. «Միջոցառումը նաեւ բարեգործական է, քանի որ ամբողջ հասույթը գնալու է 3 ուղղություններով, որոնցից մեկը լինելու է հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին օգնելու, ընտանեկան խնդիրներին ուղղված մեկ ուրիշ բարեգործական կազմակերպության եւ հաշմանդամների կողմից ստեղծագործությունների թվայնացման ծրագրի է ուղղված լինելու: Շատ կարեւոր բարեգործական քայլ է նաեւ այս ամենը: 13 դիվանագիտական ներկայացուցչություն է մասնակցում, շատ շնորհակալ եմ նաեւ մեր ներքին արտադրողներին, նաեւ արցախի մեր հայրենակիցներին, արտադրողներին, որոնք մասնակցում են այս միջոցառմանը, որոնք իրենց ներդրումն ունեն»,-ասաց նախարար Մնացականյանը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ