Ո՞վ է հավակնում Թուրքմենստանում ՀՀ դեսպանի պաշտոնին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկու երկիր կա, որտեղ ՀՀ դեսպանների մահվանից հետո դեսպան չի նշանակվել․ մեկը Մեծ Բրիտանիան է՝ Արման Կիրակոսյանից հետո, չնայած նա հավատարմագիրն անգամ չէր հասցրել հանձնել թագուհուն։ Եվ Թուրքմենստանը, որտեղ հունիսին մահացավ մեր վերջին դեսպանը՝ Գառնիկ Բադալյանը, ով նշանակվել էր 2018-ի նոյեմբերին։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնի համար մեծ պայքար է ընթանում, հիշենք, որ այստեղ դեսպանի պաշտոնից ՀՀ նախագահ դարձավ Արմեն Սարգսյանը, ավելի առաջ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն նշանակվեց Վահե Գաբրիելյանը։
Իսկ Թուրքմենստանում դեսպանի պաշտոնին, մեզ հասած լուրերով, հավակնում է Արմեն Եգանյանը՝ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետը, ով 2011-17 թվականներին եղել է Կանադայում ՀՀ դեսպանը, ապա աշխատել է որպես ԱԳՆ արարողակարգի ծառայության պետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ