«Քրեական գործ պետք է հարուցվի. Նիկոլ Փաշինյանը եւս պետք է պատասխան տա». Խաժակյան
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԿամԱԶ»-ների նվիրատվության պատմությունը ոչ թե կասկածներ են, այլ կոռուպցիայի մասին լուրջ հաղորդումներ։ Երեկ, մինչ հայտնի կդառնար, թե Մարությանը վերադարձել է արձակուրդից, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հարցրինք՝ կվերադառնա՞ արձակուրդից քաղաքապետը։ «Կարծում եմ, որ իրավապահները նրան պետք է վերադարձնեն եւ մի շարք հարցեր ուղղեն»:
Կարո՞ղ ենք եզրակացնել, որ արձակուրդը մասամբ «քաղաքական ապաստանի» քայլ է՝ տեսնելու, թե ինչով է ավարտվում այս ամենը։ «Բոլոր դեպքերում, մենք կարծում ենք, որ սա շարքային բացթողում, չարաշահում չէ։ Առկա են կոռուպցիոն լուրջ դրսեւորումներ, որոնք արդեն իսկ բացահայտվել են ու դեռ կբացահայտվեն, որի պատասխանը պետք է տա քաղաքապետարանի թիվ մեկ պաշտոնյան` քաղաքապետ Հայկ Մարությանը։ Պետք է քրեական գործ հարուցվի: Բացի այդ` մենք կարծում ենք, որ Մարությանին քաղաքապետի աթոռին հասցրել է վարչապետը․ նա եւս պետք է տա այս հարցերի պատասխանն ու հանգուցալուծումը։
Մինչ այս մենք ականատեսն էինք, որ Մարությանի համար ծանր վիճակներում Փաշինյանը հայտնի լայվերով, այլ միջոցներով նրան պինդ պահել է»: Ի՞նչ կլինի, եթե հրաժարական տա։ «Կսկսվի քաղաքական նոր պրոցես»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ