«Ջակուզի փարթիի» հերոսի հայցը ՊԵԿ-ի դեմ բավարարվել է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բավրայի մաքսակետի նախկին պետ, ջակուզի փարթիի հայտնի հերոս Երեմ Մարգարյանը դատի էր տվել ՊԵԿ-ին, այժմ շահել է դատը։ ՊԵԿ-ը ստիպված է լինելու Մարգարյանին վճարել 2017-ից չվճարած աշխատավարձն ամբողջությամբ: 2017 թ․ մայիսին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանը:
Նա շուրջ 2 տարի է՝ դատական ատյաններում վիճարկում է առաջադրված մեղադրանքը, բայց մինչ օրս ազատված չէ պաշտոնից՝ լիազորությունները դադարեցված են, քանի դեռ չկա դատարանի ուժի մեջ մտած որոշում։ Նա, օրենքով սահմանված կարգով, պետք է ամեն ամիս աշխատավարձ ստանար, ինչը ՊԵԿ-ը չէր անում։
Մարգարյանին ՊԵԿ-ից ասել էին, թե աշխատավարձը պահպանվում է, բայց դա չի նշանակում, որ պետք է վճարեն։ Հայցը բավարարվել է անցած ամիս, եւ ՊԵԿ-ն այժմ ստիպված է փոխանցել ողջ գումարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ