Կաշառք ստանալու պահին ոստիկանության ծառայող է բռնվել. նա ձերբակալվել է
ՀՀ ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի տղամարդու ապօրինի հրազենը օրինականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և դրանց հիման վրա սահմանված կարգով հրազենը գրանցելու դիմաց ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչը քաղաքացուց որպես կաշառք պահանջել է 55.000 դրամ։ Այս մասին Top-News.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիակնության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառքի առարկա հանդիսացող 55.000 դրամից 25.000 դրամը ստանալոց անմիջապես հետո ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչին բռնել ու բերման են ենթարկել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։
Ոստիկանության ծառայողը ձերբակալվել է։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ