Երկրի ապագայի նկատմամբ վստահության պակասն է պատճառը, որ «Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակված գումարը նվազել է. Գևորգ Պետրոսյան
Վստահության պակասն է պատճառը, որ «Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակված գումարը կազմել է 9.8 մլն դոլար՝ ամենաքիչը 2006 թվականից ի վեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` անդրադառնալով «Հեռուստամարաթոն-2019»-ի հանգանակության արդյունքին:
«Մարաթոնի մասնակիցները շահադիտական նպատակ չունեն, դա բիզնես ծրագիր չէ, բայց պատկերացրեք, թե որքան է նվազել նրանց վստահությունը մեր երկրում համերաշխության մթնոլորտի նկատմամբ, ապագայի նկատմամբ, որ ձեռնպահ են մնում նման մասնակցությունից: Ես չեմ կարծում, որ նրանց ֆինանսական վիճակը վատթարացել է, դրա համար էլ նվազել են հանգանականությունները: Այստեղ բացառապես կա երկրում առկա թշնամական մթնոլորտի գիտակցումը, և նրանք էլ ասում են, որ եթե դուք իրար թշնամի եք ընդունում, մենք թշնամիներին օգնելու ցանկություն չունենք: Սա իմ անձնական կարծիքն է: Դրա համար երբ ասում ենք, որ հեղափոխությունը չպետք է ավարտվեր հասարակական թշնամանքով, դրա համար էինք ասում»,-ասաց նա:
Ըստ Գևորգ Պետրոսյանի` մեր երկրում ներդրումներ չեն լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չկա ներդրումային միջավայր, իսկ ներդրումային միջավայրն ամենաառաջինը ենթադրում է հասարակական համերաշխության մթնոլորտ: «Դա միֆ էր, որ ասվում էր, թե հեղափոխությունից հետո ներդրումները կաճեն: Դրա վառ ապացույցն այն էր, որ անցյալ տարի նույնպես այս իշխանության օրոք այդ հավաքագրված գումարներն իրենց չափով զիջեցին նախորդ տարիներին»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ բոլորս այստեղ մտածելու բան ունենք: «Ես չեմ ուզում մեղքը բարդել միայն կառավարության ղեկավարի, կամ իշխող խմբակցության վրա, դա մեր ընդհանուր խնդիրն է, եթե այսօր Հայաստանն այդքան վստահություն չի ներշնչում սփյուռքի մոտ: Իհարկե այստեղ գլխավոր մեղավորն իշխանությունն է, քանի որ չեն ձեռնարկում այնպիսի միջոցներ, որ Հայաստանում ներդրումային միջավայրը, հասարակական համերաշխությունը թույլ տան, որ հայրենակիցները ներդրումներ անեն, գումարներ հանգանակեն»,-ասաց նա:
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ եթե հեղափոխություն է եղել, նշանակում է` սոցիալական արժեքների փոփոխություն պետք է լիներ, մշակութային արժեքների փոփոխություն լիներ, տնտեսական արդյունքներում փոփոխություն լիներ:
«Դա մեր իշխանության մեղքն է. իշխանությունը փաստորեն ինքնախաբեության հետ գրկախառնված ժողովրդին տանում է անորոշություն: Երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ասում էր՝ մի՛ լուծարեք Սփյուռքի նախարարությունը, քանի որ կարող էր որակվել անհարգալից վերաբերմունք սփյուռքի ներկայացուցիչների նկատմամբ, սա նաև սրա համար էր ասում, քանի որ այդ նախարարության գոյությունը ոգևորիչ նշանակություն ուներ»,-ասաց նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ