Բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների համար կարող է 3-12 տարվա ազատազրկում սպառնալ. քննարկում
Տվյալ օրինագիծը նպատակ ունի արգելել զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական հարաբերությունները: Այս մասին նոյեմբերի 29-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում ասաց օրինագծի համամեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքում մեղավորը կպատժվի ազատազրկմամբ: «Այն դեպքում, եթե իր զորամասի տարածքում կամ այլ վայրում զինծառայողը սպառնում է այլ զինծառայողի, բռնություն է ցուցաբերում, կոպիտ վերաբերմունք է ցուցաբերում կամ նվաստացնում է նրա պատիվն ու արժանապատվությունը, ինչը կարող է ուղիղ կամ անուղղակի պատճառ դառնալ զինծառայողի ինքնասպանության համար, կպատժվի 3-12 տարվա ազատազրկմամբ»,- պարզաբանեց Զոհրաբյանը:
Ընդ որում, եթե տվյալ գործողություններ են կատարվել մի խումբ անձանց, սպաների, հրամանատարի, ենթակայի կողմից մեկ այլ ենթակայի նկատմամբ, պարբերաբար միեւնույն անձի նկատմամբ, ապա ժամկետը կկազմի 5-10 տարի: Իսկ եթե տվյալ հանցանքներն իրականացվել են ռազմական դրության ժամանակ, ապա ժամկետը կմեծանա՝ 7-12 տարի: «Մեր զինված ուժերում ինքնասպանությունների վիճակագրությունը շատ ցավալի է: Ցավոք, այսօր մեր բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով ինքնասպանությունների թիվը գերազանցում է թշնամու կրակից կորուստների թվից: Այդ հարցը լուրջ եւ անհապաղ լուծում է պահանջում»,- հայտարարեց պատգամավորը:
Նշենք, որ օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ