Գյումրու մաքսատանը մեքենաներ են թալանում. քաղաքացի
Քաղաքացի Տիգրան Լորսաբյանին սույն թվականի նոյեմբերի 22-ին Գյումրու մաքսատնից զանգահարել են և հայտնել, որ մեքենան Հայաստանում է և կարող է գնալ, վերցնել։ Սակայն քաղաքացին մաքսատանն «անակնկալի» է եկել. Հայաստան ներմուծված 2017 թվականի արտադրության «Կիա ֆորտե» մակնիշի իր ավտոմեքենան մասամբ թալանված էր, բացակայում էին մի շարք ավտոպահեստամասեր՝ աջ կողային հայելին, աջ անվաթևը, մարտկոցը, անվաթևերի տակ տեղակայված պաշտպանիչ պլաստմասե հատվածները։ Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում արված լուսանկարներում բոլոր մասերը տեղում են եղել:
Tert.am-ի հետ զրույցում Տիգրան Լորսաբյանն ասաց, որ զբաղվածության պատճառով միայն 5 օր հետո է կարողացել գնալ մաքսատուն, սակայն մեքենաների պահպանության համար լրացուցիչ վճարել է 6500 դրամ:
«Երեկ գնացի Գյումրի, ու պարզվեց, որ մեքենայիս որոշ մասեր անհետացել են։ Նախ կապ հաստատեցի ներկրող ընկերության հետ, ասացին, որ ունեն լուսանկարներ, որոնք փաստում են, որ մեքենայի կորած մասերն ի սկզբանե տեղում են եղել։ Ներկրող ընկերությունը հորդորեց դիմել մաքսատան ղեկավարությանը։ Վերջիններն ասացին, որ մաքսատան տարածքում տեսախցիկներ չկան, ոչինչ չեն կարող անել։ Այնուհետև դիմել եմ ոստիկանություն»,-ասաց տուժողը:
Հարցին՝ որքա՞ն վնաս է կրել, Լորսաբյանը պատասխանեց, որ օրիգինալ պահեստամասերի դեպքում վնասը մոտ 300 հազար դրամ է, ոչ օրիգինալի դեպքում՝ մոտ 150 հազար։
«Միայն իմ մեքենան չեն թալանել: Երբ ոստիկանությունում դիմում էի գրում, տեսա, որ կան մարդիկ, որոնց մեքենաները ևս թալանել են: Գողերը նույնիսկ բանալիներն են տարել, քանի որ դրանք 20-50 հազար դրամով վաճառում են: Չեմ կարծում, որ տեսախցիկների բացակայության պարագայում ոստիկանությունը կարողանա հայտնաբերել հանցագործներին»,- ասաց տուժողը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ