Նախկինների ու նորերի մեջտեղում. թեւ են առնում «քնած» ընդդիմադիրները
«Իրատես» թերթը գրում է.
«Այսօր հավանաբար հասարակության տարանջատումն ավելի մեծ է, քան 1,5 տարի առաջ, որովհետեւ իշխանափոխության օրերին «սեւերը» հատուկենտ էին, իմա՝ նախկին իշխանության ներկայացուցիչները եւ նրանց մերձավորները, իսկ «սպիտակները»՝ մի ողջ ժողովուրդ։
Կամաց-կամաց այս անհավասարակշռությունը վերացավ, ավելին, շատերը սկսեցին բողոքել, ընդդիմանալ օրվա իշխանությանն ու մեխանիկորեն տեղափոխվեցին «սեւերի» դաշտ՝ բացարձակ նախկինների հետ կապ անգամ չունենալով։ Եվ խնդիրն ամենեւին այն չէ, որ նախորդներն ավելի լավն էին, քան նորերը։ Ամեն մեկը սեփական «արատն» ունի։
Բայց այս ամենում էականն այն է, որ իշխանությունը կորցնում է իր հեղինակությունն ու վտահությունը ոչ թե այն պատճառով, որ ոչ ամբոխահաճո որոշումներ է կայացնում, արմատական փոփոխությունների է գնում, որոնք գուցե առաջին փուլում ցավոտ են, այլ ընդհանրապես արմատական ոչ մի քայլ չի անում, էական ոչ մի որոշում չի կայացնում։
Ոչինչ չանելով, վարկանիշ է կորցնում։ Սա դեռ մի կողմից, մյուս կողմից ամեն օր անպատասխանատու հայտարարություններ, «փուչիկ» թվեր, երբեմն զավեշտի հասնող հրահանգներ, տնտեսական ոչ մի բեկումնային, հեղափոխական փոփոխություն։ Ահա այս ամենի ֆոնին օր օրի անկում է ապրում իշխանության վարկանիշը, ու թեւ են առնում «քնած» ընդդիմադիրները։
Իսկ իշխանությունից դժգոհող հատվածը շվարած է մնացել, նախկինների ու նորերի մեջտեղում է հայտնվել։ Չի ուզում նախկիններին, նորերից էլ է հիասթափված։ Աջ են գնում՝ նախկինների արատավոր բարքերն են, ձախ են գնում՝ պարզվում է, «հեղափոխականներն» էլ պակաս արատավոր չեն։ Ի դեպ, մեջտեղում հայտնվածները, թերեւս, հանրության ամենազգալի զանգվածն է։
Ստեղծվել է պարարտ հող իրական ընդդիմության համար, որը կլինի ոչ պոպուլիստ, ինչպես նորերը, ոչ կոռուպացված, ինչպես նախկինները։ Սակայն այս նոր ուժի մեջ պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք վստահելի եւ ընդունելի են հանրության համար, նրանց թիկունքում չեն տեսնի այս կամ այն հայտնի դեմքի «ականջները»։ Այս պահին, համենայն դեպս, այդպիսի ընդդիմադիր ուժի ծիլերն անգամ չեն երեւում, սակայն քաղաքականությունում ոչինչ հնարավոր չէ բացառել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ