Հայկ Սարգսյանը առաջարկում է վճարել 10 միլիոն դրամ և բանակում ծառայել 1 ամիս
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում։
Ըստ նախագծի՝ մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով:
Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտի շարունակել ծառայությունը զինված ուժերում, կարող է հետ ստանալ գումարը եւ ծառայել եւս 23 ամիս:
Ըստ նախագծի հիմնավորման՝ 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողները հիմնականում տիրապետում են մեծածավալ դրամական միջոցների և միեւնույնն է, վերոհիշյալ կամ որեւէ այլ ճանապարհով խուսափում են ծառայությունից՝ մեծ մասամբ արտագաղթելով եւ իրենց հետ տանելով իրենց ընտանիքի անդամներին եւ ֆինանսական միջոցները: Հ»աշվի առնելով այս հանգամանքը կարծում եմ, որ պետք է տալ այլընտրանքային ծառայության հնարավորություն, ինչի արդյունքում կկասեցվի այդ քաղաքացիների շրջանում արտագաղթի ցանկությունը»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ