«Իշխող խմբակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը»․Լուսինե Բադալյան
Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Դեղերի մասին օրենքի» փոփոխության Առողջապահության նախարարության առաջարկի քննարկմանը ներկա էր նաև նախարար Արսեն Թորոսյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։ Նա, մասնավորապես, վտանգ է տեսնում քաղաքացիներին տրամադրվող դեղերի մասին հանրային իրազեկումը ըստ անհրաժեշտության իրականացնելու հարցում։
Սրան տարակուսած արձագանքեց Թորոսյանը․ «Եթե իշխող խմբակցության պատգամավորը, որը մեր հենարանը պետք է լինի կառավարության, Ազգային ժողովում ու պաշտպանի մեր նախագծերը, հասկանա մեր հիմնավորումները, նման կերպ է վերաբերվում մեր նախագծին, ապա ես այդ մասով առաջարկում եմ այդ հոդվածը հանել օրենքից»։
Այս հայտարարությանը արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը․ «Իշխող խմբակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը, այդպես եղել է տարիներ առաջ, մենք դա մերժել ենք, իշխող խմբակցությունը․․․ այո, մերժում ենք կլասիկ քաղաքականություններ, որովհետև պառլամենտը ժողովրդի ներկայացուցիչն է և ոչ թե իշխանության։ Մեզանից յուրաքանչյուրն ընտվել է ժողովրդի կողմից և իր ներկայացուցիչն է, ոչ թե կառավարության։ Սա խնդրում եմ հստակ ֆիքսեք»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ