Գագիկ Խաչատրյանը «ԿամԱԶ» չի նվիրաբերել
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն՝ հերքելով մամուլում հրապարակված այն լուրը, որ քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» բեռնատար մեքենա նվիրած անձը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է։
«Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է, որ «քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» մակնիշի աղբատարներ նվիրած անձը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է, ով այս պահին կալանավորված է»:
Որպես Գագիկ Խաչատրյանի լիազորված ներկայացուցիչներ, հայտնում ենք, որ նշյալ հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Կոչ ենք անում զերծ մնալ շահարկումներից, որոնք կարող են անուղղակի ազդեցություն ունենալ իրավական գործընթացների վրա»,-ասված է հայտարարության մեջ:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ