Երկրում տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի ունեցել է
Երկրում տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի ունեցել է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Ընդդիմադիրները, որոնք պնդում են, որ հնարավոր չէ, իրենց թվում է, որ դա մի բան է, որ պետք է տեղի ունենա ապագայում, և անտեսում են այն կարևոր փոփոխությունները, որոնք մեր իրականության մի մասն են»,-նշեց նա։
Նախարարի խոսքով՝ երկրում հեղափոխական փոփոխություններ արդեն իսկ եղել են․ «Արհեստական մենաշնորհներ չկան, և չեն կարող լինել, կոռուպցիա չկա և չի կարող լինել, հավասար մրցակցային պայմաններում բոլորն ազատ են իրենց գաղափարներն իրագործելու։ Սա այն հեղափոխական փոփոխություն է, որը մեր տնտեսական կյանքի մի մասն է»։
Հարցին՝ հնարավո՞ր չէր 7,1 տոկոսից ավելի տնտեսական ակտիվության ցուցանիշ ապահովել, նախարարը տարակուսեց․ «7,1 տոկոս տնտեսական ակտիվությունը մենք կարծում ենք, որ լավ է, համաձայն ենք, որ կարող է և պետք է լինի ավելի լավ։ Տարին մենք կավարտենք առնվազն 7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով, ընդ որում՝ աննկատ մնաց, բայց մի քանի օր առաջ ԱՎԿ-ն հրապարակեց նաև 9 ամսվա ՀՆԱ-ի աճի ցուցանիշները, որը 7,5 տոկոս էր»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ