«Կոնսոլիդացիա՝ պլյուս մեկ». Երթով Երեւանից կգնան Էջմիածին. Նախաձեռնողներից մեկը Մհեր Սեդրակյանի փեսան է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կոնսոլիդացիա՝ պլյուս մեկ» ձեւաչափով մի քանի ամիս առաջ ձեւավորված «Հայ արարման հավաք» շարժումն այս օրերին փորձում է այլ ուժերի կոնսոլիդացնել եւ երթ անցկացնել՝ ընդդեմ Հայաստանում ստեղծված ատելության մթնոլորտի:
Շարժման նախաձեռնողներն ակցիայի օրվա հետ կապված՝ դեռեւս որոշում չունեն, ամենայն հավանականությամբ՝ շաբաթ կամ կիրակի օրը կանցկացվի, սակայն հայտնի է երթուղին: Երթը կմեկնարկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքից եւ կհասնի մինչեւ սուրբ քաղաք՝ Էջմիածնի Գայանե եկեղեցի: Երթի ժամանակ կոչեր են հնչելու հանդուրժողականության եւ սիրո մթնոլորտի անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ արարման հավաքի նախաձեռնող խմբի անդամներն են ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանը, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, Վահան Հովհաննիսյանն ու Սուրեն Օքմինյանը։ Վերջինս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ