Իշխանությունը դատավորներին թոշակի դիմումներ պարտադրելու քայլեր չի ձեռնարկի. Նրանց մտքին այլ բան կա
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու առաջարկի վերաբերյալ նախագիծը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի դեկտեմբերի 3-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում։ Սակայն իշխանական շրջանակներից ստացված տեղեկության համաձայն՝ «գործուն քայլեր» հնարավոր է չձեռնարկեն դատավորներին թոշակի դիմումներ պարտադրելու ուղղությամբ։
Չնայած, եթե անգամ 2 անդամ դիմում գրի, ՍԴ-ում ցանկալի համամասնություն կձեւավորվի ընդդեմ Հրայր Թովմասյանի, եւ իշխանության գործը կհեշտանա։
Նկատենք, որ դեռեւս անցած տարվանից իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մտածում է սահմանադրական փոփոխությունների մասին, մասնավորապես՝ նախագահական կառավարման անցնելու ուղղությամբ, իսկ օրենքի «չաշխատող» նախագիծը կարող է որպես մեկ «արգումենտ» եւս ծառայել միջազգային կառույցներին՝ ցույց տալու, որ ՍԴ-ի թնջուկը լուծելու միակ եւ վերջին հույսը սահմանադրական փոփոխություններն են, որոնց արդյունքում ՍԴ-ն եւ վճռաբեկը միավորելու եւ գերագույն դատարան դարձնելու ծրագիր է կազմվում։
Փետրվարին արդարադատության նախարարության կողմից ձեւավորվելու է աշխատանքային խումբ, որը քննարկելու է նաեւ սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ