ՔՊ-ն «վեկտորվում» է դեպի Եվրոպա. Հարցը սրվել է Սերժ Սարգսյանի ելույթից հետո
«Փաստ» թերթը գրում է.
«Ցանկացած քաղաքական կուսակցություն, որպես կանոն, ունենում է միջազգային գործընկերներ. ՀՀ քաղաքական համակարգում գործող ազդեցիկ ու կշիռ ունեցող կուսակցությունների մեծ մասն առաջնորդվում է այդ սկզբունքով։
Սակայն այս հարցում ՀՀ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում պատկերը լրիվ այլ է։ Իշխանության գալուց հետո ՔՊ միջազգայնացման հարցը գտնվում է Նիկոլ Փաշինյանի սեղանին, ինչի վերաբերյալ այս մեկուկես տարվա ընթացքում առարկայական քայլեր չեն արվել։
Թերթն այս թեմային առիթ ունեցել է անդրադառնալու իր նախորդ համարներից մեկում։
Ներկայումս «Փաստին» նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ միջազգայնացման քաղաքականության վերաբերյալ։ Թերթի տեղեկություններով, այս հարցն ավելի է սրվել Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ համագումարում ունեցած ելույթից հետո։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ում գնալով առավել սուր է դրվում հարցը, որ կուսակցությունը պետք է կողմնորոշվի եւ աշխատի Եվրախորհրդարանում ունենալ գործընկերներ։
«Եվրոպայում ներկայացված չլինելը, ի թիվս մի շարք այլ հետեւանքների, հանգեցնում է նրան, որ եվրոպական ընտանիքում ստացվում է միակողմանի տեղեկատվություն ՀՀ գործող իշխանությունների վերաբերյալ»,- ասաց մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ։
Տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ին հնարավոր է տրվի աջ ուղղությանը բնորոշ գաղափարական երանգներ, քանի որ այս փուլում ՀՀ եվրոպական ճակատում այդ հատվածը բաց է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ