Քաղաքական մարմնավաճառություն է. Աթանեսյանը՝ դատախազության դիրքորոշման հնարավոր փոփոխությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երեկ՝ նոյեմբերի 26-ի դատական նիստին տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի այն հայտարարությանը, թե «Դատախազությունը կառավարության բաղկացուցիչ մասն է», փաստաբան Տիգրան Աթանեսյանը համարում է իրավունքից չհասկացող մարդու անմիտ հայտարարություն, որի նպատակը միգուցե պահի տակ սենսացիա ստեղծելն է։
«Դա անմիտ, չմտածված հայտարարություն է, որը որեւէ կապ չունի իրավունքի հետ»,-ասաց փաստաբանը Panorama.am-ի հետ զրույցում։
Ինչ վերաբերում է հարցին, թե՞ հնարավոր է քաղաքական իշխանության փոփոխության հետեւանքով առաջնահերթություններ փոխվեն ու դա էլ հանգեցնի դատախազության դիրքորոշման փոփոխությանը, ապա փաստաբանն ընդգծեց. «Դա կոչվում է քաղաքական մարմնավաճառություն։ Իհարկե, չի կարող նման բան լինել։ Իրավունքը մեկն է՝ անկախ քաղաքական, այժմյան նպաըակներից։ Իրավունքը մեկն է, եւ եթե այդպես չէ, ապա պարզապես այդ երեւույթը անվանվում է քաղաքական մարմնավաճառություն։ Կոնկրետ ես ոչ մեկին ի նկատի չունեմ, ես երեւույթի մասին եմ խոսում»։
Հիշեցնենք, որ նման պնդումներ կատարել էր մարտի մեկի գործով տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը երեկվա նիստում։ Աթանեսյանն ասաց, չի ցանկանում մեկնաբանել Տիգրան Եգորյանի «փայլուն» միտքը, համարում է, որ դա մեծ պատիվ կլինի նրա համար։
Ի դեպ, քրեական գործերով հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանը եւս չցանկացավ կարծիք հայտնել հնչած հայտարարության մասին. «Ոչ մի կերպ այդ մտքի հետ չեմ կարող համակերպվել»։
Ի դեպ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը հենց այդ մարմնի ապաքաղաքականացվածության մասին է։
Այն մասնավորապես սահմանում է.
«Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն»։
Մինչդեռ Տիգրան Եգորյանի հայտարարությունը պնդում էր հակառակի մասին, ինչին ի դեպ ներկա դատախազները չառարկեցին։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ