«ԱՄՆ դիրքորոշումն այս հարցի շուրջ չի փոխվել». ԱՄՆ դեսպանությունը ՝ սենատոր Լինդսի Գրեմի հայտարարության մասին
ԱՄՆ դեսպանությունը NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանել է ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումները, ըստ որոնց սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձեւը Սպիտակ տան խնդրանքով:
NEWS.am-ի հարցմանն ի պատասխան դեսպանությունյունից հայտնեցին, որ իրենք ծանոթ են հրապարակումներին: «ԱՄՆ դեսպանությունը տեսել է ձեր հիշատակած հրապարակումը։ Խնդրո առարկա բանաձեւը ընթացքի մեջ գտնվող օրենսդրական գործընթացի մաս է, եւ այս պահին մենք ձեռնպահ կմնանք մեկնաբանելուց:
Միացյալ Նահանգների դիրքորոշումն այս հարցի շուրջ չի փոխվել․ մենք սգում ենք Օսմանյան կայսրության վերջին տարիների տեղահանություններին ու կոտորածներին զոհ գնացած 1,5 միլիոն հայերի համար եւ ամեն տարի հիշատակի տուրք ենք մատուցում, որպեսզի պատմության այս մութ գլուխը երբեք մոռացության չմատնվի»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ըստ Axios պարբերականի, երբ սենատորը դուրս է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, Սպիտակ տան աշխատակիցը նրան խնդրել է Սենատ վերադառնալ եւ արգելափակել բանաձեւը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ