Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել.Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումը
Երեւանում Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել, պարզապես տեղն է փոխվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից՝ արձագանքելով սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկությանը, թե արգելվել է այս տարի անցկացնել Սուրբծննդյան տոնավաճառը:
Քաղաքապետարանից փոխանցեցին, որ այս տարի Սուրբծննդյան տոնավաճառը գործելու է Հանրապետության Հրապարակին հարակից հատվածում՝ Երեւանի 2750-ամյակի այգում:
Իսկ Հյուսիսային պողոտայում, որտեղ վերջին տարիներին անցկացվել է Սուրբծննդյան տոնավաճառը, այս անգամ տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ