Մի խումբ դատավորներ, ԲԴԽ ներկայացուցիչներ և Վճռաբեկ դատարանի դատավորներ փակ քննարկում կանցկացնեն
«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հինգշաբթի և ուրբաթ օրերին դատական համակարգի ներկայացուցիչները կհանդիպեն: Մի խումբ դատավորներ, ԲԴԽ ներկայացուցիչներ և Վճռաբեկ դատարանի դատավորներ փակ քննարկում են ունենալու դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի շուրջ:
Ըստ դատական համակարգից մեզ հասած լուրերի՝ այս հանդիպման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ արդարադատության նախարարը Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ կարգահապական վարույթ հարուցեց, իսկ ԲԴԽ-ն էլ քննեց այդ վարույթը: Ասել է թե՝ Վճռաբեկի դատավորները փորձում են հասնել նրան, որ ներկայացնեն, թե ԲԴԽ-ն այն մարմինը չէ, որ իրենց պատասխանատվության կանչի:
Դատավորներն էլ չեն պատրաստվում լռել և հանդիպման ժամանակ բարձրացնելու են այն հարցը, թե արդյոք Վճռաբեկ դատարանի դատավորները այնքան լավ անցյալ ունեն և, առհասարակ, Վճռաբեկ դատարանում այն կազմն է գործում, որ ամեն ինչ անում են անձեռնմխելի մնալու համար»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ