«Դուխով» եւ «հպարտ» քաղաքացիները դանակից անցան ավտոմատով կրակելուն
Նոյեմբերի 26-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ալաշկերտ գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է հողամասում գործ անելիս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի եւ Մեծամորի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, Արեւիկ գյուղից Ալաշկերտ տանող ճանապարհի հարակից դաշտում, վիճաբանության ժամանակ, «ԱԿ 74» տիպի ինքնաձիգով կրակել են հիվանդանոց տեղափոխված տղամարդու ոտքին՝ պատճառելով վնասվածք:
Պարզվել է վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 2 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, կոտրված փայտեր, ավտոմեքենայի կոտրված ապակիներ եւ արնանման հետքեր:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112, 235 եւ 185 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցներին եւ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ