Հայկ Մարությանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»
2019թ-ի նոյեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 132 հոդված, որոնցից 80-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 40-ը՝ չեզոք։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին այս տասնօրյակ դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։ Նման արդյունքը պետք է մտահոգիչ լինի Քաղաքապետարանի հանրային կապերի բաժնի համար։
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհիմա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որում երևում է փողոցում թափված աղբը, ապա՝ մեջբերել Հայկ Մարությանի խոսքը, թե աղբահանության հարցը լուծված է։
Տիգրան Ավինյանն, անդրադառնալով քաղաքային տրանսպորտին, ասել է, որ տրանսպորտի հարցը կլուծվի 1-ից 23 տարիների ընթացքում։ Լրատվականները հիշեցնում են, որ դեռևս քաղաքապետի թեկնածու եղած ժամանակ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ տրանսպորտի հարցը լուծվելու է 2 տարվա ընթացքում։ Լրատվականը նշում է` «փաստորեն, դեռ 3 տարի էլ պետք է սպասենք»։
Դավիթ Խաժակյանը նշել է, որ քաղաքային բյուջեն անարդյունավետ է օգտագործվում։ Նա հիշեցրել է, որ դեռևս Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած ժամանակ, ասել է, որ քաղաքապետարանի աշխատակազմն ուռճացված է և հավելել է, որ Հայկ Մարությանն այն ավելի է ընդլայնել։
Նշվում է, որ քաղաքային նստարանները Հայկ Մարությանի ժամանակ ձեռք են բերվում ավելի թանկ գնով, քան նախկինում։ Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանը, անդրադառնալով այս հարցին, ասել են՝ «Եթե նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոռուպցիոն գործարքների մեջ էր՝ այդ նստարանների հետ կապված, ինչո՞ւ են այդ նստարանները մինչ օրս ձեռք բերվում նույն գնով»։ Տիկին Վարդանյանը հավելել է՝ «փաստացի կամ Տարոն Մարգարյանն այս հարցով կոռուպցիայի մեջ չէր կամ էլ Հայկ Մարությանն է կոռուպցիա իրականացնում»։ Նրանք խնդրել են ՊՎԾ-ին պարզել այս հարցը։
Փաստացի, ավելացել են քաղաքային խնդիրների մասին թեմաները և կոռուպցիոն ռիսկերի մասին հայտարարությունները։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ