Արամյանցի տան թնջուկը մնում է օդում կախված. Դղյակը հնարավոր է՝ ոչնչանա
«Փաստ» թերթը գրում է. «Ախթալայում գտնվող թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի 120-ամյա տունը, որը լոռեցիների հպարտության առարկաներից է, այսօր փաստացի անտերության է մատնված:
Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն էր, իսկ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում:
Դղյակը հիմա գտնվում է աղետալի վիճակում եւ հնարավոր է՝ ընդհանրապես ոչնչանա:
Մտավորականները երկու տարի առաջ մի քանի անգամ դիմել էին պատկան մարմիններին, նույնիսկ որոշակի քայլեր ձեռնարկվեցին՝ դղյակը պետության ուղղակի հոգածության ներքո վերցնելու հարցի հետ կապված։
Այդ ժամանակ որոշում էր կայացվել նաեւ Արամյանցի դղյակում լուրջ վերականգնողական աշխատանքներ սկսել, սակայն այդպես էլ «սայլը տեղից չի շարժվում»:
Գործընթացը կանգ է առել հատկապես անցած տարվա իշխանափոխությունից հետո:
Պատասխանատու կառույցը՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, փաստացի ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ։
Ստացվում է, որ պատմական արժեք եւ ճարտարապետական յուրահատկություն ունեցող դղյակը բացահայտ անտերության է մատնված, չկա հարցի լուծման վերաբերյալ ոչ մի պետական աջակցություն ու նախաձեռնողականություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ