Շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 2021թ.-ից շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի ԺՊ Արամ Կարախանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում տեղեկացրել է նաեւ, որ քաղաքացիների համար, որոնք, օրինակ, 1-2 սենյականոց բնակարաններում են ապրում, ավելացումն աննշան կլինի:
«ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ոչ թե գույքահարկի մասին իրավական ակտ, այլ կադաստրային արժեքը շուկայականին մոտարկելու մասին օրենքը»,- ասել է Կանախանյանը` պարզաբանելով, որ կադաստրային արժեքի հիման վրա է հաշվարկվելու եւ Հարկային օրենսգրքով սահմանվելու գույքահարկի դրույքաչափը:
«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, որ կարծիք կա, թե գույքահարկը բարձրացնելով` գործադիրը մտադիր է պետբյուջե փող բերել, Կարախանյանն արձագանքել է, թե եկամտային հարկը համահավասարեցումից հետո նվազեց եւ
«էապես ավելի պետք է բարձրանա շուկայական ավելի բարձր արժեք ունեցող առանձնատների, նորակառույց գույքի հարկը, եւ դրանով փակվի այդ բացը, այսինքն` եկամտային հարկի պակաս գումարը կոմպենսացվի արդեն բարձրարժեք գույքի գույքահարկի հաշվին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ