Խորհրդավոր քողի «վարպետները». շատ պաշտոնյաներ հենց նրանց «դաբրոյով» են «աթոռ» ստացել
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ՀՀ քաղհասարակության սեկտորում գործում են մի շարք ՀԿ-ներ եւ միջազգային տարբեր կազմակերպություններ, որոնց գործունեությունը հաճախ դառնում է այս կամ այն շրջանակի քննադատության կամ թիրախի առարկա։
Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ կազմակերպությունների գործունեությունը թափանցիկ չէ եւ պատված է խորհրդավորության շղարշով։ Թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել դրանցից մեկի մասին:
Խոսքը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության մասին է։
Նախ՝ այս ընկերությունը ամենաշատն է ներգրավված ներկայումս ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում, ընդ որում՝ գրեթե ամենաուղղակի կերպով:
Մեր տեղեկություններով, ներկայիս մի շարք պաշտոնյաներ (այդ թվում՝ վարչապետի աշխատակազմում) ու պատգամավորներ հենց այս կազմակերպության «դաբրոյով» են «աթոռ» ստացել։
Թերթի հավաստի աղբյուրի փոխանցմամբ, Արեւմուտքից ՀՀ եկող հիմնական դրամաշնորհների աղբյուրը հանդիսանում է «Թրանսփարենսին», անգամ հայտնի Սորոսի դրամաշնորհները տրամադրվում են այդ կազմակերպության «քվոտայով»։
Թերթին մանրամասներ են հայտնի դարձել նաեւ այն մասին, որ հենց այս հիմնարկությունն է, որ անցած տարի տեղի ունեցած իշխանափոխության օրերին լայն թափով աջակցել է Փաշինյանին, ավելին՝ «Մերժի՛ր Սերժին» կարգախոսը հենց նրանց կողմից է առաջարկվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ