Երեկոյան ժամերին որոշ համարներ առհասարակ չկան․ ավագանու անդամը՝ տրանսպորտի մասին
Երևանի ավագանու՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավագանու նիստի ժամանակ հետաքրքրվեց վատ աշխատող տրանսպորտի մասին։
«Տրանսպորտը վատ է աշխատում, հատկապես երեկոյան ժամերին որոշ համարներ առհասարակ չկան, հատկապես առջևում ձմեռ է, մարդիկ կսառեն։ Արդյոք հնարավո՞ր է միջանկալ լուծումներ, և մեկ հարց էլ՝ ինչո՞ւ ՃՈ-ն չի հեռացնում մայթերին կայանած մեքենաները, որ ստիպված վարչական շրջանների ղեկավարներն են ձողեր տեղադրում, որ մեքենաները մայթ չբարձրանան: Ինչո՞ւ չեն տուգանվում այդ վարորդները: Վերջիվերջո, այս քաղաքն ունի՞ ճանապարհային ոստիկանություն»,- հարցրեց նա:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն նշեց, որ Երևանի տրանսպորտի վարչությունը պարբերաբար Ճանապարհային ոստիկանության հետ մեկտեղ միջոցառումներ է անցկացնում այդ ուղղությամբ․ «Անդրադառնալով ձողերին՝ արձակուրդի ժամանակ ուսումնասիրել և այցելել եմ տարբեր քաղաքներ, որպեսզի տեսնեմ, թե այդ ամենն ինչպես է կազմակերպված: Եվրոպական քաղաքների հյուսիսային հատվածներում քիչ էին այդ ձողերը, իտալական քաղաքներում բավականին շատ են օգտագործում ձողերը, էֆֆեկտը բավականին մեծ է: Բայց շատ ճիշտ եք, այս պահին անբավարար է այդ ուղղությամբ աշխատանքը»։
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն էլ արձագանքեց․ «Մի փոքր բարեփոխումներ կիրականացնենք, տրանսպորտի ուղղություն կփոխենք, որպեսզի արդյունավետությունը բարձրանա, մինչև տարեվերջ արդեն կհասկանանք՝ մեր նոր տրանսպորտային ցանցը ֆինանսական ինչ միջոցներով ենք իրագործելու»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»