Վիզաների հարցը բարձրացնում ենք ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներ այցերի ընթացքում. ԱԳ նախարարի տեղակալ
ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի չեղարկման ուղղությամբ իրական ջանքերը կսկսվեն այն օրվանից, երբ սկսվի երկխոսությունը: Այս մասին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման 2-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Նրա խոսքով՝ միեւնույն ժամանակ Հայաստանի գերատեսչությունները միակողմանիորեն իրականացնում են նախաձեռնությունը, որի նպատակն է պարզել վիզային ռեժիմի չեղարկման հարցի կապակցությամբ այս կամ այն երկրի դիրքորոշումը:
«Մենք այդ հարցը բարձրացնում ենք ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներ այցերի ընթացքում, մենք արդեն 10 մայրաքաղաք ենք այցելել»,- հայտարարել է նա: Ադոնցը նշել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում վիզային ռեժիմի ազատականացման հարցով երկխոսության առնչությամբ եվրահանձնաժողովի դրական դիրքորոշումը:
«Մենք հուսով ենք, որ ԵՄ անդամ երկրները վիզային ռեժիմի ազատականացման հարցով կոնսենսուսի կհասնեն, եւ հուսով ենք, որ դա տեղի կունենա շատ շուտով: Պետք է ասեմ, որ մեր քաղաքացիներին չի բավարարում ԵՄ-ի հետ հեշտացված վիզային ռեժիմը»,- հավելել է նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ