ԵՄ-ը 23 մլն եվրոյի չափով ներդրումներ է կատարում՝ Հայաստանի բարեփոխումներին աջակցելու համար
Եվրամիությունը հավատում է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ, նոր աշխատատեղեր կստեղծի եւ կօգնի ձեւավորել տնտեսությունը: Այս մասին այսօր Երեւանում ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի Արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը:
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ը 23 մլն եվրոյի չափով ներդրումներ է կատարում Հայաստանի բարեփոխումներին աջակցելու համար: Նա նաեւ պատմել է 10 մլն եվրոյի չափով մեխանիզմի մասին, որը կօգնի հասանելիություն ստանալ ֆինանսների նկատմամբ: Մերեդիթը նշել է 3 առանցքային պահ Հայաստանում ներդրումների տեսանկյունից: Առաջին հերթին, ԵՄ-ը տեսնում է բարեփոխումների առումով վարչապետի եւ կառավարության ամբիցիոզ տեսլականը: Երկրորդ հերթին, Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շատ կարեւոր է ներդրումների տեսանկյունից: «Եվ, վերջապես, մենք ներդրումներ ենք կատարում երիտասարդության համար: Հայաստանի ապագան իր ժողովրդի մեջ է»,- հավելել էնա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ