Նելլի Միքայելյանին արգելվեց մասնակցել Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր որոշեց դատական սանկցիա կիրառել քաղաքացի Նելլի Միքայելյանի նկատմամբ, հրահանգեց նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից մինչև գործի քննության ավարտը՝ դատական նիստի կարգը խախտող գործողություններ կատարելու պատճառով:
Որոշման պատճառն այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Նելլի Միքայելյանի գործողություններն էին:
Դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի բաժնի պետ Մարգարյանը զեկուցել էր դատարանին, որ Նելլի Միքայելյանը վիրավորական արտահայտություն է հնչեցրել փաստաբան Միհրան Պողոսյանի հասցեին այն ժամանակ, երբ վեճ էր բռնկվել փաստաբանի և դատախազներ Պետրոս Պետրոսյանի ու Գևորգ Բաղդասարյանի միջև: Դրանից հետո կարգադրիչ Էռնա Օհանյանը փորձել էր հանգստացնել և սաստել նրան: Մարգարյանի հայտարարության մեջ նաև ասվում է, որ այդ ընթացքում քաղաքացի Նելլի Միքայելյանը ձեռքով հարվածել է արդարադատության ենթասպա Էռնա Օհանյանին և շարունակել վիրավորական արտահայտություններ հնչեցնել մի քանի դատական կարգադրիչների հասցեին:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ