Հայաստանը բարգավաճման համաշխարհային ինդեքսում շրջանցել է բոլոր հետխորհրդային երկրներին՝ բացի Վրաստանից և Բալթյան երկրներից
Հայաստանը բրիտանական Legatum վերլուծական ինստիտուտի 2019 թվականի բարգավաճման ինդեքսում (The Legatum Prosperity Index) շրջանցել է բոլոր հետխորհրդային երկրներին՝ բացի Վրաստանից և Բալթյան երկրներից:
Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ անցյալ տարվա ցուցանիշի համեմատ բարելավելով իր դիրքը 27 հորիզոնականով:
Տարածաշրջանի երկրներից Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, որը զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Ռուսաստանից (74-րդ հորիզոնական), Թուրքիայից (91-րդ հորիզոնական), Ադրբեջանից (92-րդ հորիզոնական) և Իրանից (119-րդ հորիզոնական):
Հետխորհրդային երկրներից ամենաբարձր ցուցանիշն ունեն Բալթյան երկրները՝ Էստոնիան 21-րդ հորիզոնականում է, Լիտվան՝ 33-րդ, Լատվիան՝ 35-րդ: Նախկին ԽՍՀՄ մյուս պետությունները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները. Ղազախստանը 68-րդ տեղում է, Բելառուսը՝ 73-րդ, Մոլդովան՝ 81-րդ, Ղրղզստանը՝ 88-րդ, Ուկրաինան՝ 96-րդ, Ուզբեկստանը՝ 103-րդ, Թուրքմենստանը՝ 108-րդ, Տաջիկստանը՝ 114-րդ:
Վարկանշային ցանկի առաջին եռյակում են Դանիան, Նորվեգիան և Շվեյցարիան, իսկ եզրափակում են ցանկը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Եմենը և Հարավային Սուդանը:
Վարկանիշի հեղինակները համեմատել են երկրները 9 չափանիշով՝ տնտեսության զարգացման մակարդակ, գործարար միջավայր, պետական կառավարման արդյունավետություն, կրթության մակարդակ, առողջապահություն, անվտանգություն, անձնական ազատություն, սոցիալական կապիտալի զարգացվածության մակարդակ և էկոլոգիական միջավայր:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ