2020-ին Երեւանում 400-500 միկրոավտոբուս կհանվի հանրային տրանսպորտի հաշվեկշռից. Երեւանի քաղաքապետ
2020 թվականին 400-500 միկրոավտոբուս կհանվի հանրային տրանսպորտի հաշվեկշռից։ Այս մասին նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նրա խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ միկրովատոբուսների շահագործման ժամկետը հանրային տրանսպորտի հաշվեկշռում օրենքով կազմում է ոչ ավելի, քան 15 տարի, եւ հենց այդ թվով միկրոավտոբուսների համար այդ ժամկետն ավարտվում է եկող տարի։
Նա ավելացրեց, որ մասնավոր սեկտորը չի ցանկանում ներդրումներ անել, քանի որ ներկա պայմաններում դա շահավետ չէ։ Մարությանը նշեց, որ ընդամենը գրանցված է ավելի քան 1330 միկրոավտոբուս, եւ դրանցից 900-950-ը ամեն օր սպասարկում է քաղաքացիներին։
Պատասխանելով դիտողությանը, թե «Լույս» խմբակցության ներկայացուցիչները մեղադրում են քաղաքի իշխանություններին, որ կան շեղումներ քաղաքի զարգացման 5-ամյա պլանից, այդ թվում տրանսպորտի հարցում, քաղաքապետը պարզաբանեց. «Ոչ մի հարց օրակարգից հանված չէ, այդ թվում եւ տրանսպորտի հարցը։ Մենք աշխատում ենք դրա վրա ամենօրյա ռեժիմով։ Ինչպես հայտնի է, ներկա պահին ընթանում է 20 վերելակների փոխելու գործընթացը։ Բացի այդ, քննարկվում է այն հարցը, որ եկող տարի ավտոբուսների որոշակի խմբաքանակ արդեն պետք է գա Երեւան, որպեսզի սկսվի փոխարինման գործընթացը։ Այն, թե որքան ավտոբուս կգա Երեւան եւ ինչ գումարի, կորոշվի մրցույթի արդյունքներով։ Ցանկացած պարագայում, մենք աշխատում ենք խնդրի համակարգային լուծման ուղղությամբ, որին կարելի կլինի հասնել 2-4 տարվա ընթացքում»։
Նշենք, որ նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել էր, որ մայրաքաղաքի իշխանությունները շեղվում են քաղաքի զարգացման 5-ամյա ծրագրից, այդ թվում տրանսպորտի հարցում։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ