Արարատի մարզպետը հերքել է մազերը չհարդարելու պատճառով վարսահարդարին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հերքելով 168.am-ի հրապարակումն այն մասին, որ իր մազերն արտահերթ հարդարելը մերժելու պատճառով ծեծի է ենթարկել վարսահարդարին։
Մարզպետի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«168․am կայքում իմ մասին հայտնվել է հերթական ապատեղեկատվություն պարունակող մի նյութ՝ «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ» վերնագրով։
Փաստորեն, որոշ լրագրողներ գործում են ֆանտազիայի ժանրում։ Այս անգամ, պարզվում է՝ մազերս չհարդարելու համար ծեծի եմ ենթարկել վարսահարդարին։ Իսկ եթե լուրջ, ապա հայտարարում եմ, որ այս լրատվամիջոցում տեղ գտած տեղեկատվությունը և հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն են։ Եվս մեկ անգամ տվյալ լրատվամիջոցին և իրենցից արտատպած մյուս լրատվականներին հորդորում եմ որևէ նյութ գրելուց առաջ ճշտել դրա իսկությունը։ Հասկանալի է, որ լուրերը ձեզ համար նոր սենսացիայի առիթ են, բայց այս անգամ թույլ տվեք փչացնել ձեր տոնը։
Այս նյութի կապակցությամբ ցանկանում եմ նաև հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը և խնդրել, որպեսզի վերջիններս մանրամասն ուսումնասիրեն տվյալ նյութը և, եթե դրանում հանցակազմ պարունակող հատկանիշներ կան, ապա թող անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ պարզելու տվյալ «դեպքի հանգամանքները» և ինձ մեղսագրվող «հանցանքի» արժանահավատությունը»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»