Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ծեծել է տվել իրեն արտահերթ սպասարկելուց հրաժարված վարսավիրին
Դեպքը տեղի է ունեցել օրերս Նոր կյանք համայնքում։ 168.am-ին հասած տեղեկությունով՝ մարզպետը վարչապետի հետ «Հրաշք այգի» ռեստորանում նրա թիկնապահի հարսանիքին մասնակցելուց ժամ առաջ զանգ է ստացել, թե Ջերմուկից վերադարձող վարչապետի գլխավորած պատվիրակությանը պետք է դիմավորի մազպետարանում։ Դրանից հետո որոշել է հապճեպ մտնել գյուղի վարսավիրանոց՝ «կանտովկան դզել տալու»։ Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրել է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրել մարզպետից։ Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է եկել վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկել վարորդին։
«Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվել հենց մուտքի մոտ, և ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնացել է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասել է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս»։
Ապա մարզպետը որոշել է նաև փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր կյանք ոտք չի դնում։
168.am-ին հաջողվել է վարսավիր Սերոբի հետ կապի դուրս գալ, երիտասարդը չի հերքել վերոնշյալը, սակայն չի ցանկացել որևէ բառ խոսել իր հետ կատարվածի մասին՝ասելով, որ հաճախորդներին արդեն իր գյուղում է սպասարկում և խոսելու ժամանակ չունի։
Վարսավիր Սերոբը Նոր կյանքի կողքի գյուղից է՝ Տափերականից։
Միջադեպից օրեր անց վարսավիր Սերոբի լռությունը հուշում է, որ դեպքերի հետագա զարգացում չի եղել, երիտասարդը վախից կամ հետագա քաշքշուկներից խուսափելու համար հրաժարվել է դիմել ոստիկանություն։
168.am-ը նշում է, որ սպասելու են իրենց հրապարակման արձագանքներին և հույս ունեն, որ այս դեպքում հատկապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները չեն թաքցնի իրականությունը, հակառակ դեպքում վարչապետ Փաշինյանի հետ մարզպետի քավոր-սանիկական կապը, երաշխիքները նոր միջադեպերի պատճառ գուցե դառնան։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ