Կարտոֆիլի քաղցկեղ. ինչ է պարզել ՍԱՏՄ դիտարկումը
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է. «Սննդի անվտանգությանն առնչվող տարբեր խնդիրների անդրադառնալիս գրել էինք, որ այս ոլորտն էլ զերծ չէ քաղաքականությունից: Երբեմն նույնիսկ այն աստիճան, որ դա անթաքույց երևում է՝ թե՛ միջազգային ու միջպետական մակարդակներում և թե՛ տևական հարթակներում:
Շատերը կհիշեն, որ 2013 թ. Հայաստանից Վրաստան առաքված կարտոֆիլը հետ էր ուղարկվել՝ իբր «գորշ փտում» բակտերիալ հիվանդությամբ վարակված լինելու պատճառաբանությամբ: Հետո պարզվել էր, որ Հայաստանում կարտոֆիլի հիվանդության այդ տեսակը չի եղել և այդ ընթացքում էլ չկար: Այդ ժամանակ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ պարզաբանել էր, թե «կարտոֆիլի «գորշ փտում» Հայաստանում չի եղել և չկա: «Այս պահին միայն Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանում կա կարտոֆիլի քաղցկեղ հիվանդությունը, որն այդքան էլ մեծ տարածում չունի: Եվ այնտեղից սերմացու չի մթերվում»,-ասել էր նա:
Կարտոֆիլի քաղցկեղի մասին Հայաստանում խոսվեց մեկ էլ 2015 թ., երբ Արագածոտնի մարզի Արագած համայնքում դա հայտնաբերվեց: Բայցև հստակ միջոցառումների շնորհիվ կանխվեց:
Հիմա կա՞ այս հիվանդությունը Հայաստանում: Փորձեցինք ճշտել ՍԱՏՄ-ից: Բայց նախ պարզեցինք՝ արդյո՞ք հիվանդության այդ տեսակով վարակված կարտոֆիլը վտանգավոր է առողջության համար:
Պատասխանը հետևյալն էր. քաղցկեղով վարակված կարտոֆիլը, ըստ մասնագետների, մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չէե,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ