«Էյ-Ի-Ջի Սերվիսը» կփակվի՞. հարցն իշխանության օրակարգում է. դեռ ներքին կարգով են գործում
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին օրերին իշխանությունների օրակարգում է հայտնվել գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը փակելու հարցը, որին իշխանությունների հստակ ուղղորդմամբ լծվել են ԱԺ մի քանի պատգամավորներ՝ հանրային հարթակում թեման «ռասկրուտկա» անելու եւ պարբերաբար շահարկելու համար։
Թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված՝ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկում է տեղի ունեցել եւ հանձնարարվել է, առայժմ ներքին կարգով, հանձնաժողով ձեւավորել ու կոնկրետ ուսումնասիրություն անցկացնել, թե ինչ գործունեություն է ծավալում եւ ինչ ֆինանսական հոսքեր ունի տվյալ ձեռնարկությունը։
Հանձնարարվել է, որ հարցի վերաբերյալ հատուկ եզրակացություն ներկայացնեն նաեւ ՊՎԾ-ն, ԱԻՆ-ը եւ ՀԾԿՀ-ը՝ ընկերության գործունեության ամբողջական ու համապարփակ պատկերն ունենալու նպատակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ