ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոն հետաքրքրված է Երևանում գրասենյակ ունենալու հարցում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոն (FBI) հետաքրքրված է Երեւանում գրասենյակ ունենալու հարցում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, դեռեւս օգոստոսին Երեւան էր ժամանել ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) գործակալը՝ ազգությամբ հայ է, Կալիֆոռնիայից։
Նա Երեւանում գտնվել է մոտ երեք ամիս եւ ԱՄՆ վերադարձել միայն օրեր առաջ։ Մեր տեղեկություններով՝ անցած երեք ամիսներին ՀԴԲ-ի ներկայացուցիչը հանդիպումներ ունեցել Հայաստանի իրավապահ մարմիններում, հաստատել կոնտակտներ։
ՀԴԲ-ն տարածաշրջանում ունի ներկայացուցչություն, որի գրասենյակը գտնվում է Թբիլիսիում, սակայն չի բացառվում Երեւանում առանձին գրասենյակ ունենալու տարբերակը՝ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար եւ գործակալն այստեղ ստեղծել է համագործակցության մեխանիզմներ, որոնք կարող են օգտակար լինել նոր գրասենյակի համար։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ