Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Երեւանի քաղաքապետարանը սկսել է 20 վերելակների փոխարինման գործընթացը

Երեւանի քաղաքապետարանը սկսել է վերելակների փոխարինման գործընթացը: Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Փորձնական ծրագրով այս օրերին տեղադրվում է առաջին 20-ը:

«Մենք դեռեւս 2018թ. քաղաքապետի հետ բավական երկար քննարկում էինք, թե վերելակների ծավալուն նախագիծը ինչպես սկսենք, որտեղից սկսենք: Նախընտրական ծրագրի կարեւոր դրույթներից մեկն էր: Ի սկզբանե պարզ էր, որ նախագիծը շատ ծավալուն է, եւ գործ ունենք Երեւանի բնակչության մեծամասնության հետ, իրենց շահերի հետ: Լավագույն տարբերակն ընտրվեց նախնական որոշակի քանակի նույն՝ թե ֆինանսական, թե տեխնիկական մոդելով վերելակների տեղադրում՝ համայնքի միջոցների հաշվին»,- նշում է Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:


20 վերելակ՝ 10 վարչական շրջաններում: Այս պահին իրականացվում է հին վերելակների ապամոնտաժումը:

«Մրցույթներն արդեն կայացել են, պայմանագրերը կնքված են, վերելակների մատակարարումն սկսված է: 12 վերելակ մատակարարներն արդեն ներկրել են, եւս 8-ը ճանապարհին է»,- նշում է Հայկ Սարգսյանը:

Փորձնական ծրագրի արժեքը 20 վերելակների համար շուրջ 190 մլն դրամ է: Այն իրականացվում է ամբողջական նախագծով: Շենքերն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների դետալների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ: Երեւանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է փոխարինվեին:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին, այսինքն՝ բնակիչներին: Խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունն ստիպեց համայնքային իշխանությանը նախաձեռնել ծրագրի իրագործումը:

«Ծրագիրը մեծ օգնություն է թե՛ համատիրությանը, թե՛ սեփականատերերին: Համատիրությունն ի վիճակի չէր դա իր ուժերով անելու»,- ասում է «Արգիշտի» համատիրության կառավարիչ Շուշան Քալանթարյանը:

Ամբողջական նախագծի իրագործումը, խոսքը շուրջ 3500 վերելակների մասին է, քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել համայնք-բնակիչ համագործակցությամբ:

«Ֆոնդի ամբողջական փոխարինումը կատարվելու է փոխառու միջոցների հաշվին, եւ դրանք պետք է մարվեն տարիների ընթացքում: Վճարները կավելանան ոչ էականորեն՝ համեմատած այն ծառայության ու ապրանքի հետ, որ կստանա բնակիչը: Խոսքը կարող է լինել առավելագույնը 30-40%-ի մասին: Որպեսզի մոդելի, այսպես ասած, «իդենտիկությունը» պահպանենք, նույն վճարների գանձման մեխանիզմը կկիրառենք: Այդ վճարները կգանձվեն, բայց համայնքը չի վերցնի այդ գումարը, այլ այն կտրամադրենք տվյալ շենքը սպասարկող համատիրությանը»,- ընդգծում է Երեւանի փոխքաղաքապետը:

 

Հայկ Սարգսյանի խոսքով՝ վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանվել. «Մենք տեխնիկական բնութագրերում խստորեն ներառեցինք դրանց ներառականության բաղադրիչները, ընդ որում, կուրություն ունեցող անձանց համար ընթեռնելի սեղմակների տառատեսակները, ձայնային համակարգը, անվտանգության կանչի համակարգը, ինչպես նաեւ սեղմակների համապատասխան բարձրության ապահովումը, որպեսզի դրանից կարողանան օգտվել նաեւ սայլակով մարդիկ, դռների բացվածքը նույնպես աշխատել ենք, որ այդ սահմանաչափում լինի»:

20 վերելակների տեղադրումն ամբողջությամբ կավարտվի մինչեւ տարեվերջ: Մինչ ամբողջական նախագծի մեկնարկը՝ Երեւանի քաղաքապետարանը 2020թ. նախատեսում է վթարավտանգ եւս 100 վերելակի փոխարինում: Միջոցները նախատեսվելու են հաջորդ տարվա բյուջեով: