«Դոյչե բանկը» ու «Գոլդման Սաքս»-ը հետաքրքրված են ՀՀ հետ գործակցության հարցում
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել «Դոյչե բանկ» և «Գոլդման Սաքս» ընկերությունների ներդրումային և կորպորատիվ գծով կառավարիչ-տնօրենների հետ, տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների, ինչպես նաև դրանց իրականացման համար նորարարական գործիքների կիրառման հնարավորությունները։
Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային առաջնահերթությունները, խոսել կառավարության քաղաքականության և մասնավոր հատվածի զարգացման առկա մեծ ներուժի մասին։
Ներկայացվել է կառավարության կողմից ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որի առաքելությունն է խոշոր հանրային ներդրումային ծրագրերը կառավարելը։ Այս համատեքստում քննարկվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի միջոցով ներդրումային ծրագրերի իրականացման հնարավոր մոտեցումները, այդ թվում՝ Սփյուռքի պարտատոմսերի թողարկման միջոցով։
«Դոյչե բանկ»-ի և «Գոլդման Սաքս»-ի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փորձը, առկա ֆինանսական գործիքների կիրառման առավելություններն ու հնարավոր ռիսկերը, ինչպես նաև հետաքրքրություն հայտնել Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ։
Կողմերը պայմանավորվել են փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ ու նախանշել հետագա անելիքները կոնկրետ ուղղություններով համագործակցության համար։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ