«Քոչարյանն ապօրինի կալանքի տակ է մի աբսուրդ հոդվածով»․ ստորագրահավաք՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 24-ին, ստորագրահավաք են անցկացնում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։
«Մարդը, որն ազատագրել է Արցախը, որն ազատագրել է 7 շրջանաները, որը 10 տարի դիվանագիտական հարթակներում ոչնչացրել է Հեյդար և Իլհամ Ալիևներին, այսօր ապօրինի կալանքի տակ է մի աբսուրդ հոդվածով»,-նշեց Քոչարյանի աջակիցներից մեկը։
Ստորագրահավաքին միացած քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ ցանկանում է, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ լինի․ «Մարտի 1-ի գործը բոլորն էլ գիտեն, թե ում ձեռքի գործն էր»։
Քաղաքացիներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ «նման մարդը չպետք է կալանքի տակ լինի»․
«Եթե փաստերով ապացուցեն, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է, թող պատժվի, բայց ես չեմ համարում, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է»,-ասաց նա։
«Հաղթանակ» շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ «Հաղթանակ» շարժումն այցելում է մարզեր՝ քաղաքացիներին իրազեկելու այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում: Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան, Աբովյան, Գավառ, Սևան, Գորիս քաղաքներում։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ