9 մլն դրամ՝ ամանորյա միջոցառումների համար
Ամանորյա միջոցառումների համար Երևանի Նոր Նորք վարչական շրջանը բյուջեից կծախսի 9 մլն դրամ: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է աճուրդի գործընթացի մասին տվյալներից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ անվան տակ կկազմակերպվի ամանորյան միջոցառում Նոր Նորքում:
Տեխնիկական բնութագրի մեջ ասվում է, որ նախատեսվում է միջոցառում, որի համար անհրաժեշտ է վարչական շրջանի բոլոր զանգվածների, վարչական շենքի ու բակի, գլխավոր փողոցների ու բակերի տոնական ձևավորում և բացիկների ձեռքբերում:
300 հատ շնորհավորական բացիկ, Ձմեռ պապի, Ձյունանուշ, հեքիաթների հերոսներ, ֆուրշետ՝ 150 հոգու համար, ալկոհոլային խմիչքներ, պարային խմբերի մասնակցություն, սցենար, հաղորդավարներ, կհրավիրվի բենդ, ինֆորմացիայի տարածումը կիրականացվի որոշ լրատվամիջոցներով, կհրավիրվի նաև լուսանկարիչ:
Միջոցառմանը պետք է պատրաստ լինեն մինչև դեկտեմբերի 15-ը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ