Մահափորձ քրեական հեղինակության դեմ
SHAMSHYAN.com-ը գրում է․«Shamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քննչական խումբը նախաքննություն է կատարելու նոյեմբերի 21-ին Երևանում հնչած կրակոցների փաստով, երբ անհայտ անձը անհայտ զենքով կրակոցներ էր արձակել Տիգրան Մեծի 74 հասցեի ուղղությամբ և վնասել տան ապակին, իսկ դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 24 հատ կրակված պարկուճ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված տունը պատկանում է քրեական հեղինակություն Պետրոս Հարությունյանին, ով քրեական աշխարհում հայտնի է «Պոտյո» մականվամբ, իսկ նրա քավորը ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության նախկին պետ Արշակ Հակոբյանն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հավանաբար, կրակոցներն ուղղվել են հենց «Պոտյոյի» դեմ՝ մահափորձի նպատակով, սակայն այդ պահին նա տանը չի եղել, իսկ վնասված Toyota Corolla մակնիշի 33 XX 136 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում կան մեծ թվով տեղադրված տեսախցիկներ և իրավապահները կարող են դրանց միջոցով հայտնաբերել կրակոցներ արձակողին»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ