Արցախում 10,4% տնտեսական աճ է գրանցվել
«Ժողովուրդ»-ը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրություններով՝ Արցախի Հանրապետությունում 2019 թ. 10,4 տոկոս տնտեսական աճ է եղել: Արցախի օրենսդրի սեղանին այժմ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է: Արցախի բյուջե-2020-ը 8 տոկոս տնտեսական աճ է նախատեսում, եկամուտները 120 մլրդ 906,5 մլն դրամ կկազմեն, ծախսերը՝ 120 մլրդ 775,6 մլն դրամ:
2019 թվականի համեմատ՝ 2020-ին 2,6 մլրդ դրամով կնվազեն պետական բյուջեի եկամուտները՝ կազմելով 55,1 մլրդ դրամ:
Այս անկումն, ըստ բյուջեի նախագծի, պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազումով, ինչի հիմնական պատճառն էլ պղնձի միջազգային գների անկման միտումն է:Եկող տարի Արցախի ծախսերը 6,4 մլրդ դրամով կավելանան, իսկ ընթացիկ տարում Արցախը 120 մլրդ 775,6 մլն դրամ է ծախսել: Բյուջեն ավելացնում է առավելապես սոցիալական ոլորտի հատկացումները:
ԱՀ-ում եկող տարի կենսաթոշակների բարձրացում է նախատեսվում 16 հազ. դրամից կենսաթոշակը 18 հազ. դրամ կդառնա, նվազագույն աշխատավարձն էլ նախատեսվում է 55 հազարից դարձնել 68 հազ. դրամ, 10%-ով էլ կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ում։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ